Գիտեք, թե նախկինում ինչ առեւանգումներ են եղել, ինչ զորավարներ են առեւանգվել։ Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին, բայց հետո մենք հաղթեցինք։ Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ապագայում բացառվեն նման դրսեւորումները։ Մենք հաղթահարել ենք դժվարությունները։ Եթե ադրբեջանցիները 1990-ականներին Շուշիից չկրակեին Ստեփանակերտի ուղղությամբ, ապա տարածաշրջանում իրավիճակն այն կլիներ»,-նշեց նա։











