Արցախում կան անտեսանելի խաղացողներ, որոնք այլ խնդիրներ են լուծում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Ռուբեն Վարդանյանը հայտնագործություն է արել՝ հայտարարելով, որ Արցախում ստվերային գործունեությամբ զբաղվող մարդիկ կան։
Արցախում ութ հոգի ինչ-որ բան է պարտադրում Արցախի նախագահին։ Նրանցից մեկը Ռուբեն Վարդանյանն է։ Ո՞ւմ է ներկայացնում Ռուբեն Վարդանյանը։ Նրա գործունեությունն անհասկանալի է։
Եվ ովքե՞ր են այդ մնացած մարդիկ։ Տրոյական ձիե՞ր են, որոնք ուզում են, որ անկայունությունն Արցախից տեղափոխվի Հայաստան։
Արցախն իր անառիկությունը պետք է ձեռք բերի նաեւ պետական ինստիտուտների համակարգի միջոցով, որտեղ Արցախի ընտրված նախագահն ունի գործառույթներ»,-ասաց Քոչարյանը։











