Լաչինի միջանցքը, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, պետք է անխափան աշխատեր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ ադրբեջանցիներն այժմ այլ ճանապարհ են առաջարկում։
Այդ դեպքում Արցախի իշխանությունները, նրա խոսքով, պետք է այնպիսի ձեւաչափ գտնեն, որ անվտանգության հարցերին չվնասելով ՝ լուծեն նաեւ հումանիտար աղետ թույլ չտալու խնդիրը։
Քոչարյանը կարծում է, որ չնայած դժվարություններին, Ադրբեջանի հետ երկխոսություն պետք է վարել։











