Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալեւան այցելել է առեւանգված հայ ուսանողներին։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ շրջայցի ընթացքում ուսումնասիրվել են քննչական մեկուսարանում պահելու եւ դիմելու պայմանները, վարչական կարգով կալանավորված անձանց իրավունքների ապահովման վիճակը։

Այցի ընթացքում ընդունվել են նաեւ 3 հայ ֆուտբոլիստներ՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը եւ Լեւոն Գրիգորյանը, որոնք ձերբակալվել են Լաչինի անցակետում եւ դատապարտվել 10 օր վարչական կալանքի:

Այցի ընթացքում ձերբակալվածներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով խոսել ընտանիքի անդամների հետ։