Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին ասված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի օգոստոսի 29-ի տեղեկատվական տեղեկագրում։

«Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։