Իրանը պատրաստ է մեծացնել գազի առաքումների ծավալը Թուրքիա: Այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ թուրքական Botas ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը ռուսական Գազպրոմի հետ, հաղորդում է Reuters-ը` հղում անելով բարձրաստիճան իրանցի ներկայացուցչի:
«Բնական գազի արտահանման մեծացման վերաբերյալ Թուրքիան նախկինում բանակցել է Իրանի հետ: Իրանը պատրաստ է մեծացնել արտահանումը», - ասել է իրանական National Iranian Gas Company (NIGC) ընկերության կառավարիչ Ջավադ Օջին:
Գնի վերաբերյալ կողմերը դեռ չեն բանակցել:




























