Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 1-ին. այդ օրը «Արմենիա» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել մի պատանի: 18-ը չբոլորած տղան ի վիճակի չի եղել խոսել:
Ոստիկաններին օրեր անց հաջողվել է պարզել, որ Քեռու փողոցի բակերից մեկում նույն փողոցի բնակիչ տուժած պատանու եւ 21-մյա մի երիտասարդի միջեւ ծագել է վիճաբանություն, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ: 21-ամյա երիտասարդը Գյուլբենկյան փողոցի բնակիչ Նորայր Շահվերդյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել եւ օգոստոսի 28-ին նրա նկտմամբ հայտարարվել է հետախուզում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











