Պայթյունը տեղի է ունեցել Ghadir Petrochemical Co նավթաքիմիական գործարանում՝ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Բանդար Մահշահր քաղաքում, հայտնել է քաղաքի պրեֆեկտ Ֆերեյդուն Բանդարին։
«Այսօր... Ghadir Petrochemical Co.-ում պայթյուն է եղել։ Բարեբախտաբար, զոհեր չկան»,- Բանդարիի խոսքերն է մեջբերում Jamaran գործակալությունը։





























