Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս, որտեղ հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հաղորդում է Tasnim-ը։

Նախարարը նշել է, որ այցի նպատակն է երկկողմ կապերի առավել ամրապնդումն ու տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ դիրքորոշումների համակարգումը:

Ավելի վաղ Ասադն ասել է, որ Ռուսաստանի եւ Իրանի աջակցությունը կարեւոր ազդեցություն է ունեցել ճգնաժամին դիմակայելու երկրի կարողության վրա: