Կոլումբիայի համալսարանի հետազոտողները հաշվել են, թե ինչքան պետք է վաստակի նիհարությամբ չտառապող ուժեղ սեռի ներկայացուցիչը գեղեցիկ կնոջ սիրտը նվաճելու համար:
Հետազոտության արդյունքները, որը ղեկավարում էր տնտեսագետ Պիեռ-Անդրես Չիապորին, վկայում են, որ տղամարդիկ կոմպենսացնում են իրենց գիրությունը ֆինանսական բարեկեցությամբ: Ինչ վերաբերում է կանանց, նրանք կոմպենսացնում են քաշի հետ կապված խնդիրները գիտելիքների օգնությամբ` սկսում են կրթվել:
Այնինչ ուժեղ սեռին ոչ թե գիտելիքներ են պետք, այլ փող. որպեսզի քաշի ավելցուկի ինդեքսը կոմպենսացնի 10%-ով, տղամարդը պետք է տարեկան եկամուտը ավելացնի 2%-ով, եւ այդ ժամանակ ցանկացած կին հաճույքով ժամադրության կգնա նրա հետ: Ահա այսպիսի սիրային թվաբանություն, գրում է Tata.ru-ն:
«Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ համակրելի արտաքինն այնքան էլ կարեւոր չէ, այն կարելի է հեշտությամբ կոմպենսացնել», - ասում է Չիապորին:




























