Թուրքական Sözcü պարբերականի հրապարակումը կապված PKK-ի առաջնորդ Մուրադ Քարայլըանի՝ Իրանում ձերբակալության հետ, Թուրքիայում շոկային ազդեցություն է ունեցել:

Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝  Աբդուլլահ Օջալանից հետո PKK-ի փաստացի առաջնորդ Մուրադ Քարայլըանին օգոստոսին Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել էին, սակայն Թուրքիան հրաժարվել է ընդունել նրան։

Նշվում է, որ Իրանը ցանկացել է հանձնել Քարայլըանին Թուրքիային, իսկ Թուրքիան փոխարենը պետք է թուլացներ ամերիկյան ճնշումը Սիրիայի դեմ։  Թուրքական կողմը հրաժարվել է ընդունել Քարայըլանին՝ նշելով, որ իրենք մի Օջալանի ձեռքը կրակն են ընկել եւ երկրորդին չեն ցանկանում։

Նշենք, որ օգոստոսի 13-ին թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, թե Իրանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահը հայտնել էր, թե իրենց հաջողվել է ձերբակալել PKK-ի 2-րդ դեմքին։ Սակայն շատ չանցած իրանական կողմը հերքեց այս տեղեկությունը։

Իսկ մեկ օր առաջ թուրքական Yenisafak-ը գրել էր, թե Իրանը ձերբակալել է Մուրադ Քարայլըանին եւ նրա հետ բանակցություններից հետո ազատ արձակել։