Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհիմն է անվանել «Վագներ» ՄՌԿ-ն Բելառուսից դուրս բերելու Լեհաստանի և Բալթյան երկրների պահանջը։
«Նրանք՝ Լեհաստանն ու Բալթյան երկրները, արդեն պահանջում են անհապաղ դուրս բերել Վագներ ՄՌԿ-ին։ Ընդ որում, հենց իրենք են ավելացնում ռազմական բյուջեները, մեր սահմաններին տեղակայում խոշոր ռազմական կազմավորումներ։ Պատասխանը պարզ է՝ ո՛չ Լեհաստանում, ո՛չ Լիտվայում, ո՛չ Բալթյան այլ երկրներում չպետք է լինի ոչ մի օտարերկրյա զինծառայող: Այդ դեպքում կարելի է մեզ էլ պահանջներ ներկայացնել այլ երկրներից այստեղ զինծառայողների ներկայության վերաբերյալ։ Իսկ առայժմ դրանք անհիմն ու հիմար պահանջներ են, նույնիսկ ոչ թե խնդրանքներ ու առաջարկներ, այլ պահանջներ»,-Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է Բելթա գործակալությունը։





























