Իրանական հետախուզությունը Մոսադին մեղադրել է Ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներում խոշորագույն դիվերսիա նախապատրաստելու մեջ, հաղորդում է Tasnim-ը։

Գործակալության տեղեկություններով՝ Մոսադի անմիջական ղեկավարությամբ հանցավոր խմբավորման անդամները մտադիր էին խափանել հրթիռների արձակումը՝ մատակարարելով անորակ եւ թերի մասեր, ինչի պատճառով հրթիռները պետք է պայթեին արձակման ժամանակ:

Իրանական հետախուզությունը ձերբակալել է սաբոտաժի մեջ կասկածվող բոլոր անձանց։