Օրերս իրանական Parsine.com կայքը հոդված է տեղադրել` «Տասնյակ երկրներ, որոնց մասին դուք չեք էլ ենթադրում» վերնագրով:

Հոդվածում նշվում է. «Որոշ երկրներ աշխարհի վրա այնքան փոքր են, որ դուք, երեւի, չեք էլ լսել նրանց մասին: Թեեւ նրանց բնակչությունը մեծ չէ, բայց նրանք գիտակցում են, որ գոյություն ունեն այս աշխարհում: Այստեղ մենք ձեզ կծանոթացնենք 10 այդպիսի երկրների հետ»:

Հետաքրքիր է, որ այց ցանկում առաջինը Լեռնային Ղարաբաղն է: Հոդվածում նշվում է, որ այդ երկրի կենտրոնը Ստեփանակերտն է եւ որ «երկիրը գտնվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, բայց նրանցից ոչ մեկին չի պատկանում. բնակչության 95 տոկոսը հայեր են, մնացածը` քրդեր ու հույներ»:

Կայքում կա Ղարաբաղում կիսավեր մզկիթի լուսանկար եւ երկրի դրոշը: