«Վագներ»-ի հրամանատար Դմիտրի Ուտկինին հուղարկավորել են Միտիշչներում գտնվող զինվորական գերեզմանատանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արարողությանը ներկա էին հարազատները, մտերիմներն ու գործընկերները:

Նա մասնակցել է երկու չեչենական պատերազմներին, կռվել է Սիրիայում։ Նա արիության չորս շքանշանների ասպետ էր, Ռուսաստանի հերոս։

Նրա դեմ պատժամիջոցներ են սահմանվել ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Նոր Զելանդիայի կողմից ՝ Սիրիայում, Լիբիայում եւ Ուկրաինայում Վագներիի գործունեության պատճառով ։