Օգոստոսի 29-ին, կեսգիշերն անց Տավուշի պարեկներին է մոտեցել մի քաղաքացի եւ հայտնել, որ երեկոյան Իջեւանի Անկախության փողոցում գտնվող խանութի դռան փականը կոտրելու միջոցով մտել ու գողություն են կատարել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մթերային խանութից գողացել էին տարբեր տեսակի ծխախոտներ՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս:
Նույն օրը 17.10-ին Իջեւանի Բլբուլյան փողոցում հայտնաբերվել եւ մի տղամարդու «Լեքսուսը» նստելու պահին ձերբակալվեց գողության մեջ կասկածվող 34-ամյա երիտասարդը: Նրա ձեռքին կար տոպրակ՝ լի տարատեսակ ծխախոտներով, որոնց ընդհանուր արժեքը կազմեց 150 հազար դրամ: Վարորդը եւ 34-ամյա տղամարդը ձերբակալվել են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











