Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռադարի տեղակայումը Իրանին կստիպի վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, տեղեկացնում է  «Hurriyet Daily News and Economic Review»-ն:

«Ռադիոտեղորոշիչ համակարգն ուղղվելու է Իրանի կողմից միջուկային (հնարավոր) սպառնալիքի դեմ»,-ասել է Քիսինջերը`  ի պատասխան «Hurriyet Daily News»-ի հարցի:

«Բայց այն նաեւ կարող է որպես գործիք ծառայել` Իրանին Արեւմուտքի հետ կառուցողական բանակցությունների մոտեցնելու համար»,-նշել է նախկին դիվանագետը: