Կարծում եմ, որ իրադարձությունները ցույց կտան եւ կապացուցեն՝ ով, ինչի շահառուն է. Ռուբեն Վարդանյանը մի բանի շահառուն է, որ Արցախի ժողովուրդն ունենա ինքնորոշման իրավունք եւ այն իրացվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:
«Նրա տեղափոխվելն Արցախ եւ սեպտեմբերի 2-ին իր կոչը, հորդորը, միայն դրա ապացույցն է, որ նա պատրաստ է զինվորի նման ծառայել՝ կլիննի պաշտոնով, թե առանց պաշտոնի»,-ասաց նա՝ նշելով, որ Վարդանյանը բազմաթիվ ծրագրեր է անում, որ մեղմվի արցախցու վիճակը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պետք է Արայիկ Հարությունյանը իրավական պատասխանատվության ենթարկվի Արցախը աղետալի իրավիճակի հասցնելու համար, Թանդիլյանն ասաց, որ յուրաքանչյուր ոք, ով պետության դեմ հանցագործություն է արել, պետք է պատժվի:
Մանրամասները՝ տեսանյութում:











