Ադրբեջանում երեք դեռահաս ինքնասպան է եղել, ինչը լայն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Օրեր առաջ ինքնասպան եղած աղջիկներից մեկը 16 տարեկան էր, մյուսը ՝ 15 ։ Երեկ Խըրդալան քաղաքում եւս մեկ դեռահաս իրեն ցած է նետել բնակելի շենքի պատուհանից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների ՝ 16 և 15 տարեկան աղջիկներն ընկերուհիներ են եղել, սակայն բնակվել են տարբեր վայրերում։
Պաշտոնական հաստատում չկա, որ նրանց ինքնասպանությունները տեղի են ունեցել ուսումնական պարապմունքներից անմիջապես հետո:





























