Կոլումբիայի Բարբասոաս քաղաքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հայտարարել են, որ դադարեցնում են սեքս-գործադուլը, քանի որ իշխանությունները սկսել են իրենց քաղաքը վարչական կենտրոն Պաստոյին կապող ճանապարհի շինարարությունը:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը, ճանապարհի շինարարությունն սկսվել է հենց կանանց բողոքի արդյունքում: Քաղաքապետը բողոքել է, որ անգամ իր սեփական կինը գործադուլի ողջ ընթացքում հրաժարվել է իր հետ սեռական կապ ունենալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ 4 ամիս առաջ, Բարբասոաս քաղաքի կանայք հայտարարել էին սեքս-գործադուլի մասին, որի նպատակն էր իշխանություններին պարտադրել մայրուղի կառուցել Բարբասոասի եւ վարչական կենտրոնի միջեւ:
57 կմ երկարություն ունեցող ճանապարհի շինարարությունն սկսվել է հոկտեմբերի 11-ին: Նոր ճանապարհը թույլ կտա Բարբասոասից Պաստո հասնել 6 ժամ ավելի շուտ:




























