Պապուա-Նոր Գվինեայում, այսօր` հոկտեմբերի 13-ին, կործանվել է տեղի Airlines PNG ընկերությանը պատկանող Dash 8 ուղեւորատար օդանավը:
«ՌԻԱ նովոստիի» խոսքով, օդանավում եղել է 32 մարդ: Զոհերի եւ վիրավորների մասին հակասական տվյալներ են հաղորդվում:
ABC հեռուստաալիքը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 18:00-ին (տեղի ժամանակով), օդանավում բռնկված հրդեհի հետեւանքով: Օդանավի ընկած վայր են ժամանել ոստիկաններն ու բժիշկները:




























