Իրականացավ այն, ինչ դեռ մեկ ամիս առաջ խորհուրդ էի տվել՝ նստացույց անող ԱՀ նախագահին: Նա հրաժարական տվեց, նրան շնորհակալություն եմ հայտնում, որ իշխանատենչությունը  ավելի վեր չգնահատեց, քան հայրենիքը, նա իսկապես չէր կարողանում սպասարկել Արցախի առջեւ դրված մարտահրավերները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։

«Այս կարևորագույն փուլում Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական և հասարակական գործիչներին հորդորում եմ՝ առաջիկայում նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելիս  առաջնորդվել բացառապես հետևյալ սկզբունքով`

✅️ նա պետք է լինի անձնավորություն, որը կլինի ի զորու՛ հաղթահարել Արցախի ժողովրդի ներքին հակասությունները,

✅️ նա պետք է լինի անկուսակցական և չհարի ոչ մի քաղաքական ուժի թե' Հայաստանում, թե' Արցախում,  որպեսզի իր շուրջը կարողանա համախմբի բոլոր քաղաքական և հասարակական ուժերին,

✅️ նա պետք է լինի 40֊55 տարեկան, որպեսզի ունենա բավարար փորձ, սակայն լինի բավարար երիտասարդ` առկա մարտահրավերներին ֆիզիկապես դիմակայելու համար,

✅️ նա պետք է լինի արցախահայերի և հայ ազգի նպատակների նվիրյալ,

✅️ նա պետք է լինի բնիկ արցախցի

✅️ նա պետք է վայելի բոլորի հարգանքն և սերը,

✅️  օրվա հրամայականից ելնելով, ցանկալի է, որ նա ունենա աշխատանքային փորձ իրավապահ համակարգում։

Նման անձնավորությանը հավանություն տալու դեպքում՝ 24-ժամյա ռեժիմով պատրաստ եմ համագործակցության, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ օրինական և անգամ անօրինական ճանապարհներով հատել սահմանը` նրա կողքին ֆիզիկապես հայտնվելու համար։

Արցախահայությանը մաղթում եմ զգոնություն, սառնասրտություն և հայ ազգի համար բացառիկ ընտրություն»: