«Կարդում ենք միասին, կարդում ենք բարձրաձայն» նախաձեռնության շրջանակներում, որին մասնակցելու են Տոմսկի հայտնի բնակիչները եւ քաղաքի հյուրերը, հոկտեմբերի 16-ին, քաղաքի մանկապատանեկան գրադարանում Տոմսկի նահանգապետի սոցիալական քաղաքականության գծով տեղակալ Վլադիմիր Սամոկիշը երեխաների համար կընթերցի հայկական ժողովրդական հեքիաթներ:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս»թերթի տեղեկատվական կենտրոնը, փոխնահանգապետը նաեւ կփորձի երեխաներին ցույց տալ կարդացածի հիմնական գաղափարը, բացատրել, թե ինչ են սովորեցնում հեքիաթները, կփորձի զուգահեռ անցկացնել հայկական հեքիաթների եւ աշխարհի այլ ժողովուրդների հեքիաթների միջեւ, այդ թվում նաեւ ռուսական:



























