Հարավային Օսիայի նախագահի բարի կամքով ազատ ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամբոլաթ Թեդեեւին  հոկտեմբերի 13-ին Հարավային Օսիայից արտաքսել են Ռուսաստան:

Հարավային Օսիայի գլխավոր դատախազության ՕՄՕՆ-ի  աշխատակիցների նկատմամբ հրապարակային  վիրավորանքի համար Թեդեեւի նկատմամբ  հարուցվել է քրեական գործ: Հետքաննությունն ավարտվել է, եւ առաջիկայում այն կուղարկվի դատարան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը,  հոկտեմբերի սկզբին Հարավային Օսիայի ԿԸՀ-ն հրաժարվել էր Թեեդեւին գրանցել որպես նախագահի թեկնածու` հանրապետության վերջին տասը տարվա ընթացքում մշտապես չբնակվելու ցենզի պատճառով:

Թեդեեւը համարվում է նախագահ Էդուարդ Կոկոյտիի հիմնական մրցակիցներից: Հարավային Օսիայում ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 13 -ին: