Սիրիայում ցուցարարների եւ բանակային ստորաբաժանումների միջեւ բախումների արդյունքում, այսօր` հոկտեմբերի 13-ին, սպանվել է 14 մարդ:

Ինչպես հաղորդում է «Ազատությունը», սիրիական իրավապաշտպանների փոխանցմամբ, երկրի հարավում գտնվող Հարաա քաղաքում սպանվել է 8 մարդ, իսկ հյուսիսային Բինիշ քաղաքում` 6 մարդ:

Զոհերի մեջ կան եւ զինվորականներ, եւ քաղաքացիական անձինք: Այս տվյալներն, անհայտ պատճառներով, հնարավոր չէ ճշտել, նշում է ռադիոկայանը: