Սեպտեմբերի 2-ը մեր բոլորի, մեր ժողովրդի հաղթանակի սիմվոլիկ օրերից մեկն է, պայքարի մեկնարկը, ցավոք այս խորհրդանշական օրը մենք դիմավորում ենք Արցախի համար դաժան ժամանակներում; Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նկատելով, որ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքը համարվում է Արցախինը՝ նա ցավ հայտնեց, որ տոնական օրը կարողանում են մուտք գործել միայն Արցախի այդ տարածքը» «Մենք խոսում ենք Արցախի մասին, բայց նրա պաշտպանությունը ինքնաշխատ կերպով նաև Հայաստանի պաշտպանությանն է բերում»,-ասաց Աբրահամյանը՝ նկատելով, որ բոլորը պետք է սատար կանգնեն Արցախին:

Անդրադառնալով Արային Հարությունյանի հրաժարականին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ դեռ պետք է հասկանալ, թե այդ փոփոխությամբ ինչպես կարելի է հասնել արդյունավետ կառավարման, որովհետև Արցախի ռեսուրսները և հնարավորությունները շրջափակման պայմաններում խիստ սահմանափակ են:

«Այսօր շատ կարևոր է, որ այսօր Արցախում լինի առաջնորդող մարդ, որն ունի սկզբունքներ, առաջին հերթին իր մեջ պայքարում է, իր մեջ չի պարտվել և հավատում է վաղվա օրվան,- ասաց ԱԺ պատգամավորը և ընդգծեց պետական կառավարման փորձառության առաջնայնությունը:

Նա հույս հայտնեց, որ Արցախում իշխանափոխության մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի խուսափել ներքին և արտաքին անվտանգային ցնցումներից՝ թույլ չտալով ադրբեջանական շահերը ներկայացնող ուժերին այդ գործընթացի մասը լինել: