Պեկինի 2023 թվականի Ծառայությունների առեւտրի միջազգային տոնավաճառը (CIFTIS) մեկնարկել է Շոուգանգ արդյունաբերական պարկում: Տոնավաճառի մակերեսը կազմում է 155 հազար քառակուսի մետր, այն բաժանված է ինը թեմատիկ գոտիների։
2012 թվականի հիմնադրվելուց ի վեր CIFTIS-ը դարձել է Չինաստանի կարեւոր հարթակ՝ բացության ընդլայնման, համագործակցության խորացման եւ նորարարության ներդրման համար: Ներկա միջոցառման գլխավոր թեման կլինի բաց լինելը տանում է դեպի զարգացում, համագործակցությունը ստեղծում է փոխշահավետ ապագա:
Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան հազար ընկերություններ, հաստատություններ եւ նախագծեր ավելի քան հարյուր երկրներից: Ներկայացված նախագծերը ներառում էին տրանսպորտ, մետատիեզերքի նվաճումներ, կրթություն, բնապահպանություն, զբոսաշրջություն, շինարարություն, ապահովագրություն եւ ֆինանսական ծառայություններ, հեռահաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ մշակութային ծառայություններ:
CIFTIS-ի պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա հատուկ շնորհանդես Չինաստանում ներդրումների ներգրավման տարի թեմայով, որը նվիրված է ծառայությունների ոլորտում բացության ընդլայնմանը;
Սեպտեմբերի 2-6-ը Պեկինում կանցկացվի CIFTIS ծառայությունների առեւտրի միջազգային տոնավաճառը:
Պարույր Սինյավսկի՝ Պեկինից
Մեկնարկել է Չինաստանի ծառայությունների առևտրի միջազգային տոնավաճառը (CIFTIS)
Հասանելի է
русскийՏեղադրություն











