Երեւանի վարչական շրջաններում դեռեւս ցածր է ֆինանսական եւ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը, փոխարենը դրական միտում ունի աղբահանության ցուցանիշը: Այս մասին նշվել է այսօր` հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամփոփելով ներկայացված արդյունքները` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անթույլատրելի է համարել բացթողումներն ու հանձնարարել արմատապես փոխել մոտեցումները աշխատանքային պարտականությունների կատարման ուղղությամբ:
Հանձնարարվել է հետեւողականորեն շարունակել վերահսկողությունը ապօրինաշինությունների եւ հողազավթումների դեմ պայքարի, ինչպես նաեւ պարտադիր պարեկարգման պայմանագրերի կնքման եւ դրանց կատարման ուղղությամբ: Միաժամանակ հանձնարարվել է շարունակել վերահսկողությունը հանրային սննդի օբյեկտներում ծխողների համար առանձին տարածքներ ապահովելու ուղղությամբ:




























