Նորվեգիայի Ուտոյա կղզում, որտեղ հուլիսին ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը գնդակոծություն էր իրականացրել, ոստիկանությունը 186  կրակած պարկուճ է  հայտնաբերել: Այս մասին, հոկտեմբերի 13-ին, հայտարարել է նորվեգական ոստիկանության ներկայացուցիչը, հաղորդում է  The Foreigner-ը: Բացի այդ, կղզում հայտնաբերվել են նաեւ չօգտագործված փամփուշտներ, որոնց թիվը չի հաղոդվում: Ոստիկանությունն առայժմ պատրաստ չէ հայտնել Բերյվիկի կողմից  կատարված կրակոցների թիվը:

Կղզում կատարվող հետաքննական գործողությունները մոտենում են ավարտին:

Հիշեցնենք, որ Նորվեգիայում կրկնակի ահաբեկչություն էր կատարվել հուլիսի 22-ին: Առաջինը տեղի էր ունեցել Օսլոյի կենտրոնում, կառավարական շենքի մոտ, երկրորդը`  մի քանի ժամ անց, մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ուտոյա կզղում` Նորվեգիայի կառավարող աշխատանքային կուսակցության երիտասարդական ճամբարում: Ողբերգության զոհ էր դարձել 77 մարդ:

Սհաբեկիչը` 32-ամյա Անդերս Բրեյվիկը, դատարանում հայտարարել էր, թե փորձել է  փրկել Նրովեգիան: Ահաբեկչությունից առաջ նա գրել եւ համացանցում հրապարակել  էր «2083. Անկախության եվրոպական հռչակագիրը»:  Դրանում  նա հայտարարել էր, որ ունի իր մոտ  8000 կողմնակիցների էլեկտրոնային հասցեները, ովքեր Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, Հայաստանից, Իսրայելից եւ Հնդկաստանից «մշակութային պահպանողականներ» են: