Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ամստերդամի կենտրոնում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի։
Հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ հավաքվել էին հրապարակում՝ Արցախի, Հայաստանի և Նիդերլանդների դրոշներով և ցուցապաստառներով՝ կոչ անելով դադարեցնել Արցախում իրականացվող ցեղասպանությունն ու էթնիկ զտումները։
Հանրահավաքին մասնակցել են նաև հոլանդացիները, մասնավորապես՝ Նիդեռլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր Հարի վան Բոմելը։
Ցուցարարները նաև վանկարկել են «Բացե՛ք Լաչինի միջանցքը» կոչը։











