ԱՄՀ նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը Ֆրանսիայում եւս խուսափեց պատասխանատվությունից: Վերջինս մեղադրվում էր լրագրողուհի Տրիստան Բանոնի նկատմամբ բռնաբարության փորձի համար: Դատախազությունը հրաժարվել է շարունակել հետաքննությունը` դա հիմնավորելով վաղեմության ժամկետի լրանալով, հաղորդում է Agence France-Presse-ը:
Լրագրողուհին Ստրոս-Կանի կողմից իրեն բռնաբարելու փորձի մասին հայտարարել էր միայն այն ժամանակ, երբ Ստրոս-Կանին մեղադրել էին նյույորքյան Sofitel հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու մեջ: Սակայն օգոստոսին մեղադրանքը հանվել էր եւ նա վերադարձել էր Ֆրանսիա: Սկանդալի պատճառով Ստրոս-Կանը հրաժարական էր տվել ԱՄՀ նախագահի պաշտոնից:




























