Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցով Իրան կժամանի, գրում է Mehr-ը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կիրակի օրը թուրք բարձրաստիճան դիվանագետը կայցելի Թեհրան՝ հանդիպելու և բանակցություններ վարելու Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ։

Թուրքիայի արտգործնախարարի այցի ընթացքում երկու կողմերը կվերանայեն տարբեր ոլորտներում համագործակցության առաջընթացը։

Բացի այդ, երկու կողմերը կքննարկեն և կվերլուծեն տարածաշրջանային և միջազգային զարգացումները։