Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը հայտարարել է Սիրիայի հետ համաձայնագրի կնքման մասին՝ իրանական երկաթուղային ցանցը երկրին Իրաքով միացնելու մասին, հայտնում է Mehr-ը։

Բազրպաշը ելույթ է ունեցել շաբաթ օրը՝ Շալամչե-Բասրա երկաթուղու շինարարության բացման արարողության ժամանակ։

«Շալամչե-Բասրա երկաթուղու շինարարությունը շատ պատճառներով չի իրականացվել շուրջ 40 տարի, սակայն այսօր այս նախագծի իրականացումը սկսվեց (հանդիսավոր արարողությամբ)՝ Իրանի առաջին փոխնախագահի և Իրաքի վարչապետի մասնակցությամբ»,- ասել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների նախարարը։

Բազրպաշը հույս է հայտնել, որ նախագիծը հնարավորինս շուտ կավարտվի։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արվանդ գետի շրջակայքում անհրաժեշտ հողատարածքը կտրվի Իրանին կամրջի կառուցման համար, և իրաքյան կողմը պարտավորվել է արագացնել գործընթացը, հավելել է նա։

Բազրպաշի խոսքով՝ համաձայնություն է ձեռք բերվել նաեւ Սիրիայի հետ՝ երկրի հետ երկաթուղային կապ հաստատելու վերաբերյալ։

Իրանցի նախարարն ասաց, որ այսօրվա պայմանավորվածություններին համապատասխան և հարաբերությունների զարգացման համատեքստում օրակարգում կդրվի Իրանի, Իրաքի և Սիրիայի միջև եռակողմ համաձայնագիրը։

Շալամչե-Բասրա երկաթգիծը պատմական կապ է, քանի որ Իրանի և Իրաքի միջև 32 կմ երկարությամբ երկաթուղու կառուցման բանակցությունները շարունակվում են շուրջ 20 տարի: