Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում,  այսօր` հոկտեմբերի 13-ի, ժամը 17.00-ի դրությամբ, դեռեւս աշխատում է 16 փրկարար Տավուշի մարզից եւ 20-ը` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից:

Տեղում շարունակում են հերթապահել մարզային ոստիկանության 13 աշխատակից եւ շտապօգնության 1 բրիգադ:

Մարզում տեղացող անձրեւի պատճառով ժամը 17.30-ին աշխատանքները դադարեցվել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

Հողազանգվածի տակ մնացած 5 մարդու դիակները բանվել են: