Քալիֆորնիայում հիմնված «Փարոս-100» Հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանը, Երեւանում, հոկտեմբերի 18-ին, կազդարարի իր նոր նախաձեռնության մասին, որը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին։
Այս նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկելու է հոկտեմբերի 18-ին եւ շարունակվելու է ընդհուպ մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը։ Նպատակն է` իրականացնել 100 նախագիծ հումանիտար, կրթության, զարգացման եւ մշակույթի ոլորտներում։ Հայաստանյան ՀԿ-ներին կառաջարկվի ներկայացնել նախագծեր, որոնք կարող են ընդգրկվել «Փարոս-100» նախաձեռնությունում։ Ասուլիսի ժամանակ գործարկվելու է նաեւ նախագծի կայքը (www.paros-foundation.org/paros100):
«Փարոս» Հիմնադրամից աջակցություն ստացող մի քանի ՀԿ-ների ղեկավարներ եւս կմասնակցեն ասուլիսին եւ կպատասխանեն նրանց կազմակերպությունների ներկայիս եւ ապագայի, ինչպես նաեւ «Փարոս» Հիմնադրամի եւ ՀԿ-ների փոխգործակցության վերաբերյալ լրագրողների հարցերին։




























