Սանկտ Պետերբուրգում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները տեղայնացրել են «Ռուչյի» նավթաբազայի կողքին գտնվող 800 քմ մ տարածքով անգարում բռնկված հրդեհը։ Դատելով քաղաքի դատախազության հրապարակած տեսանյութից՝ հրդեհի ժամանակ անգարի մասնակի փլուզում է տեղի ունեցել, հայտնում է «Կոմերսանտը»։
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 100 մարդ և 30 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հրշեջ գնացք, հայտնում է ԱԻՆ մարզային վարչությունը։ Գերատեսչության տվյալներով, հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Միաժամանակ «Ֆոնտանկա» պարբերականը գրում է մեկ տուժածի մասին, որը հրաժարվել է հոսպիտալացումից։
Հրդեհի մասին հաղորդագրությունը ԱԻՆ-ը ստացել է Մոսկվայի ժամանակով ժամը 10:59-ին, ժամը 11:18-ին հրդեհին տրվել է բարդության երկրորդ աստիճան։ Ինչպես հայտնում է 78.ru-ն, հրդեհը բռնկվել է գազի բալոնի պայթյունից, այնուհետև կրակը տարածվել է վառելիքի ցիստեռնի վրա։
SPARK-ի տվյալներով,««Ռուչյի» նավթաբազա» իրավաբանական անձը լուծարվել է 2021 թվականին։ «Ռոսնեֆտ»-ի մամուլիքարտուղար Միխայիլ Լեոնտևը, որին պատկանում է նավթի պահեստը, չի մեկնաբանել հրդեհի մասին տեղեկատվությունը։





























