Թուրքական Բուրսա քաղաքում կայացած գիտաժողովի ժամանակ ձվեր են նետել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Մարկ Լյուիսի վրա:
Նա տեղեկացրել է, որ խոսելու է անգլերեն, որից հետո դահլիճում նստած երկու ուսանողներ ձվեր են նետել նրա ուղղությամբ եւ պարզել «Կորչի ԱՄՀ-ն» գրությամբ պաստառ:
Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, բանախոսին հաջողվել է թաքնվել ամբիոնի ետեւում: Երկու խուլիգաններին դուրս են բերել դահլիճից:




























