Այս աշնանը Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը զգալիորեն կաճի, «Ուկրինֆորմ»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։

Ռեզնիկովի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության ընթացակարգի պարզեցման գործընթացը շարունակվում է գրեթե մեկ տարի։

«Կարծում եմ, որ այս աշնանը ուկրաինական տարբեր անօդաչու թռչող սարքերի արտադրության բում կլինի՝ թռչող, լողացող, սողացող և այլն, այնուհետև այն արդեն ծավալային զարգացում կլինի»,- ասել է Ռեզնիկովը։