Այսօր, հոկտեմբերի 14-ին սկսվում է Apple ընկերության նոր iPhone 4S սմարտֆոնի վաճառքը:
Թեեւ Apple-ի արտադրանքի շատ երկրպագուներ որոշակիորեն հիասթափված էին նոր արտադրանքից, սակայն գիշերվանից հերթեր են գոյացել:
Բացի այդ iPhone 4S-ը նախնական պատվերների քանակի ռեկորդ է սահմանել:
Շատերը ցանկանում են նոր սմարտֆոնը գնել ի հիշատակ Սթիվ Ջոբսի:




























