Հունգարիա կատարած այցի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բուդապեշտում հանդիպել է Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության գծով հանձնակատար Օլիվեր Վարհելիին։ Այս մասին Trend-ին տեղեկացրել են Ադրբեջանի ՆԳՆ-ում։

Նշվել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները, այդ թվում ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում։

«Ջեյհուն Բայրամովը, նշելով Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության բազմակողմ օրակարգի առկայությունը, գոհունակությամբ տեղեկացրել է, որ այդ կոնկրետ ոլորտում կան մի շարք հարցեր, այդ թվում քաղաքական, տնտեսական, առեւտրային, տրանսպորտային, էներգետիկ անվտանգության եւ այլն։ Նշվել է, որ նոր համակողմանի համաձայնագրի նախագիծը, որը նախատեսվում է ստորագրել Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ, կարող է կարեւոր դեր խաղալ կապերի հետագա զարգացման գործում։ Ընդգծվել է Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կարեւորությունը, այն նախատեսում է համատեղ գործունեություն էներգետիկ անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների զարգացում։ Խոսելով «Միջին միջանցք – Տրանսկասպիյսկ» միջազգային տրանսպորտային երթուղու պոտենցիալի ընդլայնման ոլորտում Ադրբեջանի առաջադրած նախաձեռնությունների մասին՝ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, այդ թվում Զանգեզուրի միջանցքի բացումը, կարող է զգալի ավանդ ներդնել այդ գործընթացում»,- մեջբերել է ԶԼՄ-ն։

Աղբյուրի համաձայն՝ Բայրամովը մյուս կողմին նաեւ մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։