Ադրբեջանում դժբախտ պատահարի հետևանքով առևանգված աղջիկ է մահացել։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Գուբայի շրջանում առավոտյան ժամը վեցին Hyundai մակնիշի ավտոմեքենան կամրջից ընկել է գետը։ Արդյունքում՝ավտոմեքենայի ուղեւոր՝ 23-ամյա Ի.Սաֆարլին մահացել է, վարորդը եւ եւս մեկ ուղեւոր ստացել են ծանր մարմնական վնասվածքներ եւ հոսպիտալացվել։

Ինչպես ավելի ուշ պարզվել է, աղջիկը եկել էր գյուղ, որտեղ իբր ապրում էր իր ընկերը, ով օգնության կանչելով ընկերոջը, որոշել է առևանգել աղջկան։ Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ առևանգողները տեղափոխում էին Սաֆարլիին։