Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամադ-Ռեզա Գարաի Աշթիանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանական եւ ռազմավարական հարաբերություններ հաստատել եւ զարգացնել բոլոր անկախ եւ հարեւան պետությունների հետ, տեղեկացրել է Mehr-ը։

Նա նաեւ նշել է, որ երկիր զենքի մատակարարման բոլոր կոշտ էմբարգոները կդադարեն հաջորդ տարվա հոկտեմբերին։

ԻԻՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը հրապարակվել է Al Wifaq արաբական թերթում։

Իրանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է պաշտպանական եւ ռազմավարական հարաբերություններ հաստատել եւ զարգացնել բոլոր անկախ եւ հարեւան երկրների, հատկապես տարածաշրջանի հարեւանների ու մուսուլմանական երկրների հետ, հավաքական անվտանգության, փոխադարձ հարգանքի եւ համախմբման սկզբունքների հիման վրա, ակտիվ պաշտպանական դիվանագիտության շրջանակում, նշել է Աշթիանին։

Նա նաեւ տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարությունն արտադրում է զինված ուժերին օդում, ծովում եւ ցամաքում անհրաժեշտ տեխնիկայի եւ սպառազինության բոլոր տեսակները, բալիստիկ եւ թեւավոր հրթիռների բոլոր տեսակները, անօդաչուների բոլոր տեսակները, վերջրյա եւ ստորջրյա նավեր, կիբեռսարքավորումներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, արհեստական բանականություն, ինչպես նաեւ զարգացնում է կոգնիտիվ եւ կենսաբանական ոլորտները։