Ես իմ թիմակիցներին կոչ կանեմ մաքսիմալ հանդուրժող լինել բոլոր սադրանքների նկատմամբ՝ անկախ նրանից մարդիկ կգան, կփորձեն ձեզ սադրել, հայհոյել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Շենգավիթի շրջանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նախօրեին Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՔՊ-ականների եւ ԱԺԲ-ականների միիջեւ տեղի ունեցած միջադեպին, երբ Ք-ականները քաշքշել են անգամ կանանց:

«Ուղղակի պայքարի այլ մեթոդներ չի մնում, երբ չկան ծրագրեր, չեն խոսում ծրագրերի մասին, չգիտեն լուծումները, նման մեթոդներով կարող են փորձել մեզ շեղել մեր ծրագրից: Իսկ իմ կոչն ուղղված է իմ կուսակիցներին»,-ասաց Ավինյանը:

Հարցին, թե Երեւանի քույր քաղաք Ստեփանակերտի հետ ինչ ծրագրեր ունեն, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Ես ասում եմ մեր ընտրողներին, որ սեպտեմբերի 17-ին գնան ընտրատեղամասեր, հանգսիտ եւ թեթեւ սրտով վերցնեն երկրորդ քվեաթերթիկը, որով կիմանան, որ այն, ինչ մեր թիմից պահանջում են,  դա լինելու է»: