Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մոտ ժամանակներս պաշտոնական այցով կմեկնի Անկարա, գրում է Mehr-ը։

«Առաջիկայում մենք կողջունենք Իրանի նախագահին Թուրքիայում։ Այսօր ես այս հարցի շուրջ զրուցել եմ պարոն Ամիր Աբդոլլահյանի հետ»,- ասել է նա իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում։

«Իրանն ու Թուրքիան երկու հզոր երկրներ են տարածաշրջանում, և մեր պատասխանատվությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ստեղծելն է։ Բացի երկկողմանի հարցերից, մենք քննարկել ենք Սիրիան, Լիբանանը, Եմենը, Ուկրաինան, Հարավային Կովկասը և Լիբիան»,- հավելել է Ֆիդանը։