Ամերիկացի ֆիզիկոսներն առաջարկում են Մենդելեեւի աղյուսակի 114-րդ եւ 116-րդ տարրերը անվանել Լեոնարդոն դա Վինչիի, Գալիլեո Գալիլեյի կամ Լիվերմորսկի ազգային լաբորատորիայի պատվին: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով ամերիկյան գիտական շրջանակներին:

114 եւ 116 ատոմային համարներով տարրերն առաջին անգամ սինթեզվել են 1998-ին եւ 2000-ին մերձմոսկովյան Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայում: Հայտնագործությունն արել էր ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի գլխավորած խումբը: Հունիսին նոր տարրերը պաշտոնական ճանաչում են ստացել: Դրանից հետո պետք է առաջարկվի անվանում, որով տարրերը կմտնեն Մենդելեեւի աղյուսակում: Այժմ ռուս եւ ամերիկացի գիտնականները բանակցում են այդ թեմայով: