ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրությունում Իրանը կքվեարկի Ադրբեջանի օգտին: Այդ մասին հայտնում է Ադրբեջանում Իրանի դեսպանության կայքը:

Բաքվում Իրանի դեսպան Մոհամմեդբագիր Բահրամին հայտարարել է, որ Ադրբեջանի ընտրությունը բխում է տարածաշրջանի շահերից, հաղորդում է Trend-ը:

Անվտանգության խորհդրի 5 մշտական ադամներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Չինաստանը: 10 ոչ մշտական անդամներն ընտրվում են երկու տարով:

2011-ին լրանում է ոչ պաշտոնական անդամներ Բոսնիա-Հերցեգովինայի, Նիգերիայի, Բրազիլիայի, Լիբանանի, իսկ 2012-ին` Հնդկաստանի, Կոլումբիայի, Պորտուգալիայի, Հարավային Աֆրիկայի եւ Գերմանիայի լիազորությունների ժամկետը: