Քիմիայի բնագավառում բացահայտում կատարած եւ այս տարի Նոբելյան մրցանակի արժանացած իսրայելցի Դանիել Շեխթմանը հայտարարել է, թե զմայլված է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքով։

Թուրքական OdaTV- կայքի փոխանցմամբ՝ իսրայելցի 70-ամյա գիտնականը նշել է, թե հույս ունի, որ Իսրայելի կառավարության կողմից Երուսաղեմում կազմակերպվող գիտաժողովին թուրք գիտնականները կմասնակցեն։  Իսրայելցի գիտնականն իր խոսքում պնդել է, թե ինքը ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի երկրպագուներից է՝ շեշտելով, թե նա աշխարհի ամենամեծ լիդերներից մեկն է։