Microsoft ընկերությունը պաշտոնապես ավարտել է հայտնի ինտերնետ-հեռախոսային ծառայություն մատուցող Skype ընկերությունը 8,5 մլրդ դոլարով ձեռք բերելու գործարքը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Skype-ի թիմի հետ համատեղ աշխատանքի սկզբին, որպեսզի մարդկանց համար շփման նոր հնարավորություններ ստեղծվեն»,-հայտարարել է Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ.-ը:
Skype-ի գլխավոր տնօրեն Թոնի Բեյթսը մոտ ժամանակներս Microsoft-ում կզբաղեցնի ինտերնետ-հեռախոսային ծառայության ստորաբաժանման նախագահի պաշտոնը եւ ուղղակի կենթարկվի Սթիվ Բալմերին:




























