Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան Բաքու կատարած այցի շրջանակներում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Վիլայաթ Էյվազովի հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Էյվազովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են աճող գծով։
Երլիքայան գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ, բարձր է գնահատել երկու երկրների համապատասխան իշխանությունների միջև օգտակար համագործակցությունը և ընդգծել, որ նրանք շարունակելու են ջանքեր գործադրել հարաբերությունների զարգացման համար։
Հանդիպմանը քննարկվել են կողմերին հետաքրքրող մի շարք հարցեր։





























