Ադրբեջանական կողմը կադրեր է հրապարակել, թե ինչպես են 10 օր առաջ ձերբակալված արցախցի 3 ուսանողները հանձնվում Հայաստանին:
Նշենք, որ երիտասարդները Ադրբեջանում վարչական պատասխանատվության են ենթարկվել եւ 10 օր անց վերադարձվել:
Հիշեցնենք, որ տղաները՝ Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը, առեւանգվել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելիս՝ Հակարի կարմջի վրա ադրբեջանցիների ապօրինի տեղադրված անցակետից։ Նրանք Երեւան էին տեղափոխվում՝ ուսման նպատակով։
Տեսանյութը՝ NEWS.am-ի տելեգրամյան ալիքում:




























